National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.02.2014
Տեղի ունեցավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
1 / 1

Փետրվարի 17-ին Էլինար Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկվեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով առաջարկվող լրացումը` Արտակ Դավթյանը նշեց, որ եթե միավորումը 50 եւ ավելի տարի ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերով գործում է որպես ստեղծագործական միություն, ապա կարող է պետական գրանցում ստանալ՝ պահպանելով «ստեղծագործական միություն» անվանումը եւ իրավահաջորդությունը: Փոփոխությամբ առաջարկվում է կազմակերպության բարձրագույն մարմնի ղեկավարի եւ կազմակերպության գործադիր ղեկավարի ընտրություն կամ նրա լիազորությունների դադարեցում իրականացնել, եթե առկա է բարձրագույն մարմնի անդամների մեկ երրորդի նախաձեռնությունը: Նշվեց, որ գործող օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է 2 տարին մեկ անգամից ոչ պակաս: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երկու տարվա պարբերականությունը փոխարինել 4 տարով:

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի, դրական եզրակացություն է տվել եւ ներկայացրեց մի շարք առաջարկներ:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը օրինագծի իրավական ձեւակերպումներին առնչվող մի շարք առաջարկներ ներկայացրեց՝ նշելով, որ առավել հստակ ձեւակերպումների դեպքում, որպես պատգամավոր, դեմ չի լինի օրենսդրական նախաձեռնությանը:

Եզրափակիչ ելույթում օրինագծի հեղինակ Արտակ Դավթյանը նշեց, որ պատրաստ է առաջինից երկրորդ ընթերցում առաջարկների հիման վրա համապատասխան փոփոխություններ կատարել եւ լրամշակել օրինագիծը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am